Հարգելի բարեկամ

Ողջունում ենք Ձեզ մեր փոքրիկների և գիտունիկների մոլորակից: Եկեք միասին ծանոթանանք մեր մոլորակին:

Այստեղ Դուք Ձեզ մանուկ կզգաք (մեր հեքիաթային մոլորակում): Դուք կդառնաք փոքրիկ գիտունիկներ, կսովորեք մաթեմատիկա, հայոց լեզու, երաժշտություն, կճանաչեք շրջակա միջավայրը: Կտիրապետեք օտար լեզուների, և կմասնակցեք ուրախ հանդեսների: Հեքիաթներով ու անակնկալներով են անցնում նաև մեր մանուկների ծննդյան օրերը: